Վանաձորում տոնական տրամադրություն է

Վաղ առավոտից Վանաձորում տոնական տրամադրություն է: Քաղաքի հյուրերն ու վանաձորցիները հավաքվել են քաղաքի փողոցներում, պարում են և ուրախանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։

Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։

Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։

Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ