![]()
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Վանաձորից լուսանկար է հրապարակել՝ կրկին շնորհավորելով քաղաքի տոնը:
«Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր ջան !!!
P. S. էսօր սաղ բրախել, եկել են Վանաձոր»,- գրել է նա:
Այսօր մեծ շուքով նշվում է Վանաձորի օրը։ Տոնակատարություններին մասնակցելու համար Վանաձոր է այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր առավոտյան քաղաքապետարանում հյուրընկալվեցին բազմաթիվ հյուրեր, պատվավոր քաղաքացիներ, քաղաքի նախկին ղեկավարներ, Վանաձորի քույր քաղաքների ներկայացուցիչների Ռուսաստանից և Ֆրանսիայից։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր շնորհավորական խոսքում ասաց՝ ամեն ինչ կանեն, որ Վանաձորն առաջիկայում «իր քաղաքային դիմագծով մրցունակ դառնա մեր երազած որևէ քաղաքի հետ»։
![]()
![]()