Ու՞ր էր կորել Եվա Ռիվասը. Նրա մոտ լուրջ հիվանդություն էր սկսվել

Երչուհի Եվա Ռիվասը, ով բավականին ակտիվ էր իր ինստագրամյան էջում, ակտիվ գործունեություն էր ծավալում երգարվեստում ու մասնակցում էր տասնյակ նախագծերի, անսպասելիորեն անհետացավ: Նա հեռացավ ոչ միայն հեռուստաէկրաններից, այլ նաև մոռացավ սոցիալական կայքերի իր էջերի մասին: Երգչուհին վերջապես վերադարձել է նոր ոճով և սարսափելի պատմությամբ։

Ռիվասի պնդմամբ՝ 5 ամիս առաջ նրա մոտ սկսվել է մաշկային լուրջ հիվանդություն, որը պատճառում էր ոչ միայն ֆիզիկական ցավ, այլ նաև էսթետիկ անհարմարություն:

Ռիվասը չէր կարողանում տանից դուրս գալ և համոզված էր, որ այդպիսով իր կարիերան նույնպես ավարտվեց: Երգչուհին դիմել է տասնյակ բժիշկների, որոնցից ոչ ոք չէր կարողանում օգնել: Սակայն սա դեռ վերջը չէր: Կտրուկ վատթարացավ երգչուհու ծնողների առողջական վիճակը, իսկ ամիսներ անց մահացավ նրա լավագույն ընկերուհին:

Ամեն բան կարգավորվեց միայն այն բանից հետո, երբ նա գտավ մեծ ասեղ ամրացված մագնիսի վրա. երգչուհին սև մոգության զոհ էր դարձել: Ռիվասը դիմեց հայտնի մոգերից մեկին, ում շնորհիվ երգչուհու մաշկային խնդիրը վերացավ ընդամենը 3 օրվա ընթացքում:

Բարեբախտաբար, Եվան այսօր առողջ է և իր միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարով, որին կից պատմել է այս սարսափելի պատմությունն իր երկրպագուներին:

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ