![]()
Պապս տեսել է, թե ինչպես իր աչքի առջև սպանում են եղբորն ու հորը… 1915թ. Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Մեծ եղեռնի զոհ դարձավ 1.5 մլն հայ, ևս հարյուր հազարավորները տարհանվեցին իրենց բնակավայրերից՝ բնակություն հաստատելով մոլորակի ամենատարբեր վայրերում:
Արևմտյան երկրներում ներկայիս հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներն են: Նրանց թվում են մի շարք հայտնի անձինք, ովքեր չեն մոռանում իրենց նախնիների ապրած ողբերգությունը:
РУСАРМИНФО-ն ներկայացնում է հայտնի հայերի պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց նախնիները վերապրել ցեղասպանությունը:
“System of a Down” ամերիկյան ռոք խմբի բոլոր անդամները Հայոց ցեղասպանության ժառանգներ են: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանում, որտեղ գաղթել էին նրա նախնիները Արևմտյան Հայաստանից:
![]()
«Ես մեծացել եմ ցեղասպանության մասին պատմություններով շրջապատված: Իմ պապիկն ու տատիկը վերապրել են ցեղասպանությունը: Մայրական կողմից պապս տեսել է, թե ինչպես իր աչքի առջև սպանում են եղբորն ու հորը: Նա ապաստան է գտել Հունաստանում, որտեղ սովից կորցրել է տեսողությունը: Մայրական կողմից իմ տատիկին փրկել է թուրք քաղաքապետը»,- պատմել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը:
Աղբյուր՝ shantnews.am
![]()