«Միսս Երկիր» ընթացիկ մրցույթում Հայաստանի 25-ամյա ներկայացուցիչ Հռիփսիմե Սարգսյանը գրավել է երկրորդ տեղը

«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորութամբ։ Սա գեղեցկության այն մրցույթներից է, որտեղ աղջիկները արտաքին տվյալներից զատ պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, այդ թվում, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։ Մրցույթի հաղթողը դառնում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը մոլորակի մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում (UNEP)։

Վերջինս «Միսս Երկրում» գրանցել է Հայաստանի համար առայժմ լավագույն և միակ արդյունքը՝ ընթացիկ «Միսս Ազգակցություն» մրցույթում զբաղեցնելով երկրորդ տեղն ու արժանանալով արծաթե մեդալի։

Ներկայումս «Միսս Երկիրը» դեռ ընթացքի մեջ է։

«Սա աշխարհի լավագույն մրցույթներից մեկն է և ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս Տիեզերքն» ու «Միսս Աշխարհը»։ Հռիփսիմեին հաջողվեց 90 երկրի ներկայացուցչի միջից զբաղեցնել երկրորդ տեղը, ինչը ձեռքբերում է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար։ Նա ունի 9 գեղեցկության մրցույթի մասնակցության փորձ, մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցույթին, որտեղ 2018 թվականին դարձավ առաջին Վիցե միսս Տիեզերք-Արմենիա»,- ասաց Յանան, ով հանդիսանում է գեղեցկության միջազգային մի շարք մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիներին գեղեցկության չափանիշները փոխվել են, համակերպվել են մտքի հետ, որ աղջիկները կարող են դիմած լինել պլաստիկ միջամտության, Հռիփսիմեն արտաքին որևէ փոփոխություն չի արել։ «Ես պարբերաբար ներգրավված եմ լինում գեղեցկության մրցույթների ժյուրիի կազմում և նկատում եմ, որ շատերը դիմել են պլաստիկ միջամտությունների։

Ըստ իս՝ դա ճիշտ չէ, նույնն է, որ սպորտսմենը դոպինգ ընդունի։ Հռիփսիմեն չի դիմել պլաստիկ որևէ միջամտության,- ասաց Յանան ու հավելեց,- Իր այս ձեռքբերման համար Հռիփսիմեն շատ ուրախ է։ Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում է և տրամադրված է լավագույն արդյունքի, հնարավոր է, եզրափակչում էլ որևէ արդյունք ունենանք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ