«Ամեն ինչ չափ ունի, սահման ունի այ բո#իտղություն…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ամեն ինչ չափ ունի, սահման ունի այ բոզիտղություն։ Աչքովս ընկավ, որ Գյումրիում Նիկոլի նկարով գերեզմանաքար են դրել։
Վերնագիրը տեսա` Գյումրիում վարչապետի նկարով քար են տեղադրել (Photo) (չեմ կիսվում նկարը։ Կիսվելու բան չի)..(((
Այ լեղի կերածներ, դուք որտեղից եք ընդհանրապես առաջացել..
Հիմա, ինչ էդ քար դնողն էլ օդի մեջ ցնդեց.. վերացավ?

Հա, էն ժամանակ էլ ՀՀԿ-ի անդամների անունով սեւ լենտեր օդի մեջ ծածանողներին ասել եմ` ձեր արածը անելու բան չի։ Հանկարծ մեկը չհայտնվի, ասի` բա էն ժամանակ լավ էր։ Չէ, լավ չէր..

Վախեցեք խղճից.. խիստ է պատժում։
Կներեք, բայց հոկտեմբեր 27-ն է մոտենում, ու ամեն անգամ այդ օրվա հետ, միշտ վախ ունեմ։ Ու միշտ հիշում եմ Վազգենի խոսքը` ես վախենում եմ չվախեցողներից։

Ու ինձ ապշեցնում է, որ էդ առիթով ուրախացնողներ կան ու ես տխրում եմ, որ կան ծնվածներ, որ չեն վախենում…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ