![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Նունեն ո՞նց ա, Նունե՛ն…
Դեռևս 6 տարի առաջ` 2013 թվականին կառավարությունը անհատույց և 10 տարի ժամկետով «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին տրամադրել էր մոտ 500 քմ մակերեսով տարածք Երևանի Խանջյան փողոցի վրա:
Իբրև թե տարածքում հիմնադրամը հայերեն և օտար լեզուների, համակարգչի ու այլ անվճար դասընթացներ էր կազմակերպելու:
Մի փոքր ավելի ուշ նույն հանրապետականի կառավարությունը 20 միլիոն դրամ դրամաշնորհ տվեց երգչուհու այսպես կոչված բարեգործական հիմնդրամին, որն ի դեպ մասնավոր կազմակերպություն էր:
Ինչումն է պարադոքսը, նախկին կառավարությունը 20մլն դրամ դրամաշնորհ էր տալիս մասնաոր կազմակերպությանը, բայց միևնույն ժամանակ պետության հովանավորության տակ գտնվող նմանատիպ կառույցներին նախկին
կառավարությունն ավելի ժլատ է գտնվել:
Օրինակ: Գյումրու տուն-ինտերնատին կառավարությունը հատկացրել է ընդամենը 1 միլիոն դրամ, Վարդենիսի տուն-ինտերնատին` 2.8 միլիոն դրամ, N1 գիշերօթիկին` 6.5 միլիոն դրամ, իսկ Նորքի տուն-ինտերնատին` 10.5 միլիոն դրամ:
Գումարած էս ամեն ինչին, փորձեք հաշվել, թե 6 տարվա ընթացքում երգչուհու կազմկերպությանը անվարձահատույց տրված մոտ 500քմ մակերեսով տարածքից ինչ հսկայական գումար կարող էր կուտակվել, որևէ այլ անհատին կամ կազմակերպությանը այդ տարածքը վարձակալությամբ հանձնելու դեպքում:
Եվ միայն այսօր, նոր կառավարությունը որոշում կայացրեց երգչուհուն «նվիրաբերված» 500քմ մակերեսով տարածքը կրկին վերադարձնել դպրոցին:
Հիշեցնեմ նաև, որ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է մոտ 55 մլն դրամ: Կառավարությունը 55 մլն դրամով ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Նունե Եսայանի համերգը:
Չէ էլի, ոնց քցում-բռնում եմ Նունեն մեզ՝ հարկատուներիս վրա թանկ էր նստում:
Հետաքրքիր է, թե էսքանից հետո «Նունեն ո՞նց ա, Նունե՛ն…»
Նունեն ո՞նց ա, Նունե՛ն…Դեռևս 6 տարի առաջ` 2013 թվականին կառավարությունը անհատույց և 10 տարի ժամկետով «Նունե Եսայան»…
Posted by Taron Chakhoyan on Thursday, October 24, 2019
![]()