![]()
Տեսա Վազգեն Սարգսյանն անշարժ պառկած է, դահլիճից դուրս գալով՝ ասացի, որ …
«Ամեն ինչ շատ արագ եղավ։ Առաջին դռնից մտան Հունանյան եղբայրները, և մեկ էլ շատ արագ տեսանք, որ դահլիճում բոլորը պառկել էին կրակոցներից։
Տպավորություն էր, որ դա վարժանք էր մինչև այն պահը, երբ տեսա դահլիճում մարդ չի մնացել, բոլորը պառկած էին։ Տեսա Վազգեն Սարգսյանի կիսաթեքված դիրքը»,- «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության մասին 24TV-ին պատմել է դեպքերին ականատես լրագրող Աննա Իսրաելյանը։
«Երբեմն Վազգենին էի նայում, հայացքով փնտրում՝ Սուրեն Աբրահամյանին։ Բայց երբ տեսա Վազգեն Սարգսյանն անշարժ է, հասկացա․ ու աղետաբերն էլ ես դարձա, երբ որ դահլիճից դուրս գալով ասացի՝ մահացած է»,- պատմել է Իսրաելյանը։
![]()
Շարունակությունը՝ տեսանյութում.
![]()