![]()
Հեռուստահողորդավար Ալեքսանդր Սայադյանըֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գուրգեն Եղիազարյան,միայն այն պատճառով, որ նախկինում մի քանի անգամ հանդիպել ենք, մեկմեկու ձեռք ենք սեղմել, զրուցել ենք, եղել ենք բարիկադի նույն կողմում, ինձ թույլ չեմ տա այն տոնը, որով այսօր դու ես խոսում երկրի վարչապետի մասին, որի հետ, ի դեպ, դու էլ ես եղել բարիկադի նույն կողմում։ Հաշվի առնելով ասածս, մինչև հիմա որևէ կերպ չեմ արձագանքել ինձ համար անընդունելի քո արածին ու ասածին, բայց ստիպեցիր:
Կարճ կասեմ։ Մի լավ նայիր, թե ինչ աստիճանի ես իջել, որ հայտնվել ես անադեկվաԴ ԱՆտեր- նակալյան կոսծիկի կողքին, որ ինքն իրենից գոհ, տմբտմբացնում է գլուխը, հավանություն տալով քո դեմագոգիային։
![]()
Նրա տեսքից պարզ երևում է, որ ուրախ, երջանիկ ու հպարտ է, որ հայտնվել է իրենից մեծ կալիբրի մարդու կողքին։
Դու՞ էլ ես ուրախ, երջանիկ ու հպարտ։ Արդեն քանի ամիս է, կպել ես վարչապետին, թե Նիկոլը` էս, Նիկոլը` էն, ու ամեն խոսքդ շաղախված է մաղձով, նախանձով, չարությամբ, չկամությամբ:Եվ դա այն դեպքում, երբ հեղափոխության (որը դու իշխանափոխություն ես անվանում) առաջին օրերին նույն Նիկոլին գովում ու պաշտպանում էիր։Ի՞նչ պատահեց, ինչու՞ փոխեցիր դիրքորոշումդ, ինչու՞ անցար բարիկադների մյուս կողմը։
![]()
Այլ պատճառ, քան ակնկալիքներիդ ի դերև լինելը և սպասածդ պաշտոնն ու աթոռը չստանալը, չեմ տեսնում:
Ավելին, համոզված եմ, որ եթե քո ուզած պաշտոնը ստանայիր, այսօր վարչապետի ամենանվիրված պաշտպանը դու էիր լինելու:
Ցավում են այդ աստիճան իջնելուդ համար:
Երկրի ճակատագրի, մեր երեխաների ու թոռների ապագայի հարցն է օրակարգում, իսկ դու նեղ, անձնական հարցերից կուրացած, օրնիբուն դեմագոգիայով ես զբաղված։
Գուրգեն, դու Նիկոլի ձեռը չես կրակն ընկել, դու քո ամբիցիաների, քո չարության ու չկամության ձեռքն ես ընկել կրակը։
Կրակից դուրս գալդ էլ քեզնից է կախված։ Ողջ եղիր…»։
![]()