![]()
Ռուստամ Բաքոյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ՃՈ-ի վարչական արձանագարության ակտն է: Պատգամավորը լուսանկարին կից կատարել էր գրառում՝ նշելով, որ իր իսկ խախտման համար զանգել և տեղեկացրել է ՃՈ-ին, որ գան և ակտ գրեն իր վրա։
«Երեկ շտապելով աշխատանքի, ստիպված մեքենաս կայանել էի ԱԺ-ի Բաղրամյան փողոցի կայանման համար չնախատեսված հատվածում (թեև մեքենայի դիմապակու տակ թողել էի հեռախոսահամար): Այսօր առավոտյան զանգահարել եմ ՃՈ, տեղեկացրել երեկվա խախտմանս մասին:
ՃՈ-ի համապատասխան աշխատակիցները մոտեցել են, կազմել խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Տեղում վճարել եմ: Կից ներկայացնում եմ վարչական իրավախախտման մասին ակտի որոշումը:
Անկեղծորեն շնորհակալ եմ այն աչալուրջ և օրինապահ քաղաքացուն, ով խախտումս ֆիքսել և հրապարակել է»,-գրել է պատգամավորը:
![]()