«Օրը օրի վրա, ժամը ժամի վրա, ինչքան հաճելի առաջադիմություններ է տեղի ունենում․․․»․ Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգելի ՀՀ-ի հպարտ քաղաքացիներ ջա՛ն, լավ իմացեք, երբ մի լավ բան եք նկատում, որ կառավարությունը կատարել է, դա լինի աշխատավարձերի բարձրացում, թե լինի ասֆալտապատում, թե լինի լուսավորում, հանգիստ նստեք տեղներդ, պարտադիր չի հիշեք և ասեք, վա՛յ բա մեր գյուղի ճանապարհը, բա մեր ուսուցիչների աշխատավարձը, վա՛յ բա մեր քաղաքի լույսերը, ախր հաաաամբերեք. (Եսասիրությունը բոլոր ժամանակների թշնամին է) Չե՞ք տեսնում՝ օրը օրի վրա, ժամը ժամի վրա, ինչքան հաճելի առաջադիմություններ է տեղի ունենում, խոմ դուք է՚լ ռոբահանրապետական զոմբի չեք, որ չէք տեսնում։

Էս մեր երկիրը պարզապես լույսի արագությամբ առաջ է շարժվում, չնայած այն հանգամանքին, որ մի շարք անգրագետներ բախտի բերումով հայտնվել են մի շարք պաշտոնների, էլ չասեմ, որ տակից քանդող հարյուրավոր կամ հազարավոր պաշտոնյաներ՝ լինեն դպրոցների տնօրեններ, թե ոստիկանության գնդապետներ, ՀՔԾ-ի քննիչներ ու դատավորներ, որ նախկիներից մնացած են ու մինչ օրս սերժի կամակատարներն են, միևնույն է՝ Վարչապետը Հպարտ քաղաքացիների հետ միասին օր օրի վրա երկրում կայծակնային արագությամբ զարգացնում է Հայաստան օջախը։

Սիրելի հայրենակիցնե՛ր ջան, մի բան լավ իմացեք, ԵԹԵ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ շատ չէ՚ ընդամենը մեկ ժամով լինի այնպես, որ յուրաքանչյուր մարդ ինչպես պլանավորել է իր գործերը կամ իր տվյալ պահի ցանկությունը իրականանա, ապա հավատացած եղեք աշխարհում քաոս կլինի։

Ժողովո՛ւրդ ջան, միշտ մի բան լինում է, մի բան չի լինում, երբեմն դանդաղ ամեն բան լավ է լինում, այժմ Հայաստանում ամեն բան կամաց-կամաց դեպի լավն է լինում, Հայաստանում կյանքն այնքան հաճելի է, որ խոսքերն ավելորդ են։ Այն, որ մարդն այժմ ազատ է և լիարժեք ազատություն ունի ցանկացած գործունեությամբ զբաղվելու, դա արդեն հրաշք է..

Սիրեք Հայաստանը, գնահատեք ամեն մի բան, իսկ տանից դուրս գալիս, նայեք ձեր շուրջ բոլորը և նկատեք դրական փոփոխությունները։ Սիրելի քաղաքացիներ աջակցեք Կառավարությանը, վճարեք հարկերը և եղեք պահանջատեր, և կտեսնեք, թալանած երկիրը մոտ ապագայում՚ մի քանի տարի հետո ի՚նչ հրաշք երկիր է լինելու…

Դուխո՛վ Ժողովուրդ ջան ՀԴՄ-ները պահանջեք, իսկ ով չի տալիս ՀԴՄ-ը՝ պարզապես ամոթանք տվեք, և դուխով դիմեք ՊԵԿ-ի թեժ գիծ, կամ նկարեք և ձեր ՖԲ-յան էջում հրապարակեք… Դուք ամաչելու ոչինչ չունեք, թող ամաչեն այդ գործարարներն ու վաճառողները, ովքեր թալանում են ձեր երկիրը և թաքցնում են հարկերը, ի վերջո այդ հարկերի շնորհիվ է, որ ապագայում մեր երկիրը զարգանալու և հզորանալու է։ 

Հարգելի ՀՀ-ի հպարտ քաղաքացիներ ջա՛ն, լավ իմացեք, երբ մի լավ բան եք նկատում, որ կառավարությունը կատարել է, դա լինի…

Posted by Hayk Toroyan on Thursday, October 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ