«Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել… ». Սամվել Սարգսյան

Դերասան Սամվել Սարգսյանն իր կարծիքն է հայտնել նոր կառաավարության և վարչապետի մասին.

Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել:

Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր:

Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը: Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել.
«Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկ­վում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»:

Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.
«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»:

Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում:

Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ