![]()
Հոկտեմբերի 25-ին հայազգի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը դառնում է 40 տարեկան:
Գալուստյանը ծնվել է Սոչիում 1979 թվականին: Ծնողները նրան անվանել են Նշան՝ ի պատիվ նրա պապի: Գալուստյանը հայտնի է դարձել ՈւՀԱ-ի «Утомленные солнцем» թիմում խաղալուց հետո: 2003-ին Սոչիի թիմը դարձել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն:
2006 թվականին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, Գալուստյանը և Սերգեյ Սվետլակովը նկարահանվել են Наша Russia հեռուստանախագծում: Այդ ժամանակ Միխայիլ Գալուստյանը իսկապես հայտնի է դարձել Ռուսաստանում. նրա խոսքերը սկսել են ամենուր մեջբերել:
Գալուստյանը կարծում է, որ 40 տարեկանում տղամարդը պետք է ունենա ընտանիք, բնակարան և որոշակի հարստություն: Գալուստյանը տարեդարձին զգուշությամբ է վերաբերում:
«Կա սնահավատություն, որ 40 տարեկան դառնալիս ծննդյան օրը չպետք է նշվի: Ես չեմ հավատում նշաններին, բայց քանի որ խորհուրդ են տալիս խելացի մարդիկ, հավանաբար նրանք ինչ-որ բան գիտեն: Սարսափելի ոչինչ չի պատահի: Ընկերներս կհասկանան. նրանք նույնպես չեն նշել քառասունամյակը. ամեն ինչ արդար է»,- ասել է Գալուստյանը Starhit.ru-ի հետ զրույցում:
![]()