![]()
Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ չկա և կարծում եմ՝ այս իրադարձությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՍԴ-ն մի քանի որոշումներ է ընդունել, որոնց վերաբերյալ հանրային իշխանությունները այլ ակնկալիք ունեին:
Այս մասին 168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր դեմ իրականացվող գործողություններին:
«Օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել կամ նրանց սրտով չլինել: Ցավոք սրտի, Հայաստանի իրականության մեջ մենք կոլեգյալ մարմիններն ասոցացնում ենք այդ մարմնի նախագահի հետ, բայց ուզում եմ հիշեցնել, որ նախագահն այդ մարմնում,արդարադատության պրոցեսում որևէ արդարացում չունի, նա ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք»,- ասել է Թովմասյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող այն հարցին, թե ՍԴ-ում ճգնաժամ է և իշխանություններն այս կերպ պայքարում են այդ ճգնաժամի դեմ՝ Թովմասյանը պատասխանեց. «Այս ժամանակահատվածում որևէ մեկն արձանագրե՞լ է, որ ՍԴ-ն ի զորու չէ սահմանադրական արդարադատություն իրականացնել:
Եղե՞լ է որևէ դեպք, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում որոշում չընդունի, հետաձգի, չկարողանա հավաքվել, ամբողջ կազմով ձևավորված չէ և որոշումներ չի ընդունել: Նման բան չկա»,- նշել է նա:
![]()