![]()
Արթուր Գագիկի Վանեցյան — հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն: Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր:
2018 թվականի սեպտեմբերի 22-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։ 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
![]()