![]()
Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
սԵՌԺ սԱՐԳՍՅԱՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ
(Անտիկ շրջանն ու մենք)
Թելի մի կծիկ, մ.թ.ա. 5-րդ դարում, Թեսևսին փրկեց դուրս գալ շուրջ 2 հազար սենյակ ունեցող լաբիրինթոսից: Թեսևսին սիրահարված Արիադնեն էր տվել թելի այդ կծիկը, որի մի ծայրը Թեսևսը կապեց մուտքի դռանը և վերադարձավ՝ թելը կծկելով:
Դավադրությունների վարպետ սեռժն իր թելի կծիը չի տալիս նրանցից և ո՛չ մեկին, որոնք իր ինտրիգների պատճառով ընկնում են մի յուրատեսակ լաբիրինթոս: Դրանցից վերջին երկուսը Բաբլոյանն են ու Բաբայանը: Քննության ընթացքում Բաբլոյանն արդյո՞ք կասի, թե սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված խնդիրներն իրեն առաջադրել է սեռժը: Կամ Բաբայանը կխոստովանի՞, թե Բաբլոյանի առաջադրանքով է ստիպված եղել կեղծիքների դիմել:
Դեռ որքա՜ն մարդիկ պիտի տուժեն մեր երկրի այսօրվա կույր աղիք այդ հրո կոչվածի երեսից:
Այդ ամենի սկիզբը, սեռժի ռեժիմը երկարացնելու խաթեր արված սահմանադրական փոփոխություններն էին: սեռժը կծիկը սկսեց հավաքել այդ ժամանակից: Նա հրոյին, գագիկ hարությունյանին և էլի մի քանի հոգու պարտադրեց իր կոլոտ բոյին համահունչ ձևել ու կարել մի նոր սահմանադրություն: Դեհ, ինքնակալ սուլթանն էր հրամայողը, կարո՞ղ էին չգրել, ռիսկ ունեի՞ն Հանրապետության բոլոր մարզերում պրոպագանդան չիրականացնել: Թքած երկրի ու ժողովրդի վիճակի վրա՝ սեռժի սիրտն այդպես էր ուզել, իրենք էլ՝ պնակալեզ ու կամակատար, պիտի անեին սուլթանի ասածները:
Բացի սուլթանից եկող վախից, նրանք ունեին նաև իրենց անձնական Շահը: Ճարպիկ հրոն խմբովին գրված սահմանադրության տեքստը հաջողությամբ դարձրեց դոկտորական իր թեզը: Բայց դա նրան չբավարարեց. այդ ագահն ու պաշտոնապաշտը պահանջեց նաև ՍԴ դատարանի աթոռը: Սուլթան սեռժի համար ի՞նչ պրոբլեմ՝ խոստացավ և արեց: Իր հերթին գագիկ հարությունյանը մեկ այլ պաշտոն խնդրեց՝ ԲԴԽ-ի ղեկավար: Սուլթանը դա էլ արեց:
Աճպարար հրոն կանխատեսում էր, որ հետագայում դեպի ՍԴ անցած իր ճանապարհի կեղտերը բացվելուն են, շտապեց իր կենսագրությունից հանել այդ կեղտերը բացահայտող տվյալները: Դեհ, եթե մի մարդ կեղծում է իր կենսագրությունը, նրան ինչպե՞ս նորմալ մարդ համարես:
Իր խոստումները կատարելու համար սուլթան սեռժը ստիված էր ընթացակարգային մի շարք խախտումներ կատարողների ականջներից բռնել և հրամայել նոր խախտումներ կատարել. «Տեխնիկական նման հարցերով ես չէ, որ պիտի զբաղվեմ՝ արեք ոնց կուզեք»:
Եվ արեցին, այն էլ ո՜նց արեցին: Նախ ՍԴ նախագահ գագիկ հարությունյանը, իր պաշտոնավարման ժակետի ավարտից 20 օր շուտ, գնաց-բազմեց նոր ձևավորվող ԲԴԽ-ի ղեկավարի աթոռին: Իրեն այդպես էին հրամայել՝ պետք էր այնպես անել, որ հրոն ՍԴ նախագահի աթոռին բազմեր սամանադրական նախորդ բարեփոխումների հիմքով: Այստեղ արդեն Բաբլոյանի հեթն էր: Խեղճ Բաբլոյան, լավ բժիշկ ես, նախ ի՞նչ գործ ունեիր այն խեղկատակ ԱԺ-ում, որ հիմա էլ ակամա կեղծարար դառնաս: Եվ Բաբլոյանը Բաբայանին էլ ներգրավեց այդ խարդավանքնրում, ու… հրոյի ճանապարհը դեպի ՍԴ արդեն բաց էր:
Հայաստան աշխարհը ո՜նց է կրակն ընկել այդ հրո կոչված ճիճվային կերպարի ձեռքը: Ո՜նց էր կրակն ընկել երրորդ նախագահ կոչված էն նախկին ինքնակալի ձեռքը, որն այսօր էլ շարունակում է իր ծածուկ դավադրությունները՝ անգամ Արցախից էլ իր նախկին կամակատարներին ներգրավելով:
Հ.Գ. Արիադնեն իր հնարամտությամբ փրկեց իր սիրեցյալին, իսկ հիշյալ կամակատարները փորձեցին իրենց աճպարարությամբ փրկել սուլթանին, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և գորշ կարդինալ սեռժի համար կծկված կծիկը պետք չեկավ, որ սուլթանի պատճառով լաբիրինթոս ընկածները դրա շնորհիվ կարողանան դուրս գալ այնտեղից: Քավության նոխազնե՞ր դարձան: Իհարկե…
Ես հիմա մտածում եմ, թե մեր երկրի դատախազության, կամ ԱԱԾ-ի, կամ քննչական հատուկ ծառայության համար ավելի դյուրին չի՞, միանգամից այդ սուլթան սեռժին բերել իրենց մոտ, և այս խրթին հարցը փակել:
սԵՌԺ սԱՐԳՍՅԱՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ(Անտիկ շրջանն ու մենք)Թելի մի կծիկ, մ.թ.ա. 5-րդ դարում, Թեսևսին փրկեց դուրս գալ շուրջ 2…
Posted by Alis Sogomonjan on Thursday, October 24, 2019
![]()