![]()
Այծեղջյուրները, ինչպես և կենդանակերպի մյուս նշանները, ունեն իրենց առանձնահատկությունները: Այծեղջյուրները չեն շեղվում իրենց նպատակներից և համառորեն ձգտում են հասնել դրանց։ Մենք կարող ենք մեզ վրա միաժամանակ շատ գործեր վերցնել, բայց հավատացեք, մեր բոլոր գործողություններում տրամաբանություն կա։
Մեզ նաև դուր է գալիս, երբ մեզ ընկերակցում են, այնպես որ, եթե դուք մնաք մեր կողքին, կպարգևատրվեք։
Նրանց չափորոշիչները բարձր են
Ես չեմ խոսում մերձարևադարձային երկրներում հանգստի և մեծ ադամանդների մասին, չնայած դա էլ է մեզ դուր գալիս։ Մեզ համար կարևոր է, որ մեր զուգընկերները լինեն ազնիվ, նպատակասլաց և այնքան լավ ապրեն, որքան մենք ինքներս։ Մեզ համար կարևոր է ոչ թե ձեզ դրամապնակի հաստությունը, այլ ձեր անհատականությունը։Աշխատում են խելագարի նման
Այծեղջյուրներն իրենց աշխատանքով չափից դուրս են տարվում։ Նրանց կենդանակերպի բոլոր նշաններից ամենաաշխատասերն են։ Երբ բոլոր նորմալ մարդիկ ավարտում են աշխատանքը, մենք սկսում ենք։ Մենք գիտենք, որ մեզ հանգիստ է պետք, բայց երբեմն պարզապես չենք կարողանում կանգ առնել։
Անկեղծ են, երբեմն՝ ի վնաս իրենց
Այծեղջյուր աղջկա հետ հարաբերությունների դրական կողմն այն է, որ նա միշտ ճիշտ է խոսում։ Իսկ ո՞րն է դժվարությունը Այծեղջյուր աղջկա հետ շփումներում։ Մենք հեռվից հեռու զգում ենք սուտասաններին, այնպես որ, աշխատեք մեզ հետ անկեղծ լինել, որպեսզի չկորցնեք ոչ մեր, ոչ ձեր ժամանակը։
![]()
![]()