Կրկեսային ներկայացման ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա

Կարելիայի ոստիկանությունը ստուգում է անցկացնում սոցցանցերում զետեղված տեսանյութի շուրջ, որտեղ արջը վարժեցնողի վրա է հարձակվում կրկեսային ներկայացման ժամանակ:

Ինչպես հոկտեմբերի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածաշրջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում, ստուգման նյութերը կուղարկվեն Կարելիայի հետաքննչական կոմիտե:

Գործակալության զրուցակիցը ճշտել է, որ Օլոնեց քաղաքում կրկեսային ներկայացման ժամանակ արջի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է չորեքշաբթի օրը ժամը 21:59-ին:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ