Տհաս քննադատողնե՜ր, բավական է մարդկանց աշխատավարձերի բարձացման կամ մի շարք պրեմիաներ ստանալուն քննադատեք․․․

Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի՞նչ են կպել նախարարների կամ պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերին՝ ես չէմ հասկանում. լրիվ են գժվե՞լ, խելքները թափելա՞ էտ քննադատողների։ Այ մարդ, արա ախր այդ մարդիկ թող բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի մարդիկ զերծ մնան կաշառակերությունից և կոռուպցիոն մի շարք գործողություններից։

Հարգելի տհաս քննադատողնե՜ր, բավական է մարդկանց աշխատավարձերի բարձացման կամ մի շարք պրեմիաներ ստանալուն քննադատեք, այլ հակառակը՝ ուրախացեք, որ մարդիկ բարձր կվարձատրվեն և մի շարք կեղտոտ գործերից զերծ կմնան և ի վերջո Հայաստանում օրենք կլինի։

Ինքս շատ ծանոթներ ու մտերիմներ ունեմ, որոնք մասնավոր ընկերություներում աշխատելով՝ իրենց խելացի գիտելիքի շնորհիվ վարձատրվում են 2-3 հարյուր հազար դրամով, շատերին ճանաչելով երբեմն հորդորում եմ ասելով, որ եկեք Ձեր ռեզյումեները ներկայացնենք կառավարություն և աշխատեք պետական մի շարք հաստատություներում, ինչով նաև օգտակար կլինեք նոր Հայաստանի զարգացմանը, մարդիկ ինձ պատասխանում են, որ պետական գործի աշխատելով՝ նրանք ավելի քիչ գումար կստանան, քան մասնավորի մոտ։

Հարգելի ՀՀ-ի քննադատող քաղաքացիներ ջան, սթափվեք։ Նաև երեկ Երևանի կենտրոնում ծանոթ ոստիկաների հանդիպեցի մի փոքր զրուցելով պարզապես շոկի ենթարկվեցի, երբ իմացա, որ Ոստիկանը քաղաքում գողություն կատարող հանցագործ է բռնում շատ ժամանակ կյանքը վտանգելով, և իրեն դեպքից 4-ամիս հետո կանչում և պարգևավճար են հատկացնում՝ ընդամենը 15-հազար դրամ։ Երեկոյան քաղաքում պետավտոտեսուչների քանակը կտրուկ կրճատվել է, իմ տեղեկությամբ միակ պատճառը նա է, որ գայի մեքենաների բենզինի չեկերը շատ քիչ են հատկացնում, իսկ օրվա վերջին արդեն վառելիք չեն ունենում. ի՞նչ է, կարո՞ղ է ոստիկանը պետք է իր գրպանից լցնի բենզին։

Ոստիկաների աշխատավարձերը շատ-շատ ցածր են, նրանք գիշեր ցերեկ պաշտպանում են մեր բոլորի խաղաղ կյանքը, քաղաքում կարգ ու կանոն են պաշտպանում, հարգելի քաղաքացիներ ջան դուք վճարեք հարկերը, եղեք օրինապաշտ քաղաքացի։ Եթե մենք ցանկանում ենք լավ երկիր ունենալ, ապա պարտավոր ենք պետական բոլոր աշխատող մարդկանց վարձավճարները բարձրացնել, նաև ուրախ եմ, որ մի շարք հաստատություններում ամեն երկու ամիսը մեկ պարգևավճարի տեսքով հավելյալ գումար են վճարում։

Սիրելի քաղաքացիներ, օրենքով տրամադրելը դա շատ հաճելի է, քանզի պաշտոնյան հասկանում է, որ այդ գումարը, երբ ինքը ստանում և տուն է տանում, իր երեխային մի հաճելի բան է առնում, նա հասկանում է, որ դա շարքային քաղաքացու վճարած հարկերի շնորհիվ է ստացել և նա պարտավորված է զգում իրեն օրինապաշտ քաղաքացու առջև, այլ ոչ թե սերժական մի կոռմպացված անձնավորության առաջ, ով իրեն ժամանակին ուղղորդել է կեղտոտ գործերի մեջ՝ ինչի շնորհիվ էլ ստացել է ահռելի գումարներ՝ չնկատելով նույնիսկ իր աշխատավարձի չափն ու արժեքը…

Սիրելի հայրենակիցնե՜ր ջան, եղեք օրինապաշտ, վճարեք հարկերը, պահանջեք ՀԴՄ-ները և թող բոլորը միայն արդար ճանապարհով վաստակեն իրենց արժանի աշխատավարձը և պարգևավճարները… Դուխո՜վ ժողովուրդ ջան, մինչև սերժի դրածոներից պրծնենք և արժանի մարդիկ գտնենք, ովքեր լիարժեք շնորհակալ կլինեն միայն իրենց աշխատավարջով աշխատելուն, նաև մի խնդրանք ունեմ, երբ քաղաքում զբոսնում եք, պարզապես Ձեզ հանդիպող անծանոթ ոստիկաններին ողջունեք, դա շատ հաճելի է։

Ի՞նչ են կպել նախարարների կամ պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերին՝ ես չէմ հասկանում. լրիվ են գժվե՞լ, խելքները…

Posted by Hayk Toroyan on Thursday, October 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ