«Էդ հայտարարությունից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել…». Վլադիմիր Կարապետյանը՝ փոխոստիկանապետի ազատման մասին

 

Գրեթե մեկուկես տարի պաշտոնավարելուց հետո երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ փոխոստիկանապետ  Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այդ հայտարարել էր, թե համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ:

Մինչդեռ հիշեցնենք՝ իշխանությունը հակված է այդ պաշտոնում տեսնել հենց քաղաքացիական անձի:

Ո՞րն է, ի վերջո, փոխոստիկանապետի հրաժարականի պատճառը, հետաքրքվել են լրագրողները վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից:

«Էդ հայտարարությունից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել, ինչը և արվել է»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, թե պատճառը ինքը չի ճշտել Քոչարյանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ