«Մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք…». ընդհարում կառավարության դիմաց

Այսօր կառավարության դիմաց Անի Զախարյանը սկսել էր իր նախաձեռնությունը, որը վրդովեցրեց այդտեղ հավաքված կանանց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, թե արտերկրից է եկել, այստեղ խնդիրներ ունի, բայց Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ չի ցանկանում, որ Անի Զախարյանը նման քայլեր անի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։

Սեղանիկի վրա Հայաստանի դրոշն է, դիմացը փակցված է «ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյան» գրությամբ պաստառ, դրված են ստորգրահավաքի համար նախատեսված թուղթ, «Ժողովրդական արդարության ազգային շարժման հեղափոխության հռչակագիրը»։

Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ