«Պարոն Վերմիշյան, կոռեկտ արտահայտություն չեք անում…». վարչապետ Փաշինյան

Կառավարության նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը դրական գնահատեց այդ նախագիծը։

«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վահագն Վերմիշյանը։

«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք … այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձեց իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ