«Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան». Աստծո ամենօրյա խոսքը

Տեր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար ապրել մեր ողջ կյանքը: Ի՛մ որդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Այս է իրական հագեցումը ու ճշմարիտ բավականությունը: Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը:

Ես այս բաները պահել եմ՝ իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին: Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով:

Միայն Քրիստոս է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ: Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ