![]()
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Սահմանված կարգով դիմումը քննարկվելու է 80-օրյա ժամկետում։ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար:
«Նաիրի Հունանյանը, եթե հիմա այդպիսի ցանկություն ունի, եթե ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իմանալու, թե վերջապես հոկտեմբերի 27-ին ի՞նչ է տեղի ունեցել, պետք է նախ հանդես գա ասելիքով»,- այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()