![]()
«Վերվարածները» և «Բանակում» նախագծերից հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով մոտ յոթ տարի բնակվում էր Ռուսաստանում, վերադարձել է հայրենիք։ Արտյոմը վերադարձել է Հայաստան, սակայն հեռուստադիտողներն իրեն կրկին կտեսնե՞ն եթերում, թե՞ ոչ՝ առայժմ չբացահայտեց։
«Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։
Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել».նշեց Արտյոմը:
![]()
![]()