![]()
Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը:
«Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։
Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի միջոցներով»,- գրել է նա:
![]()
![]()