![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Քանի դեռ հանցագործ ռևանշիստներն ազատության մեջ են, Հայաստանում առողջ ընդդիմություն չի լինելու:
Թող չնեղանան ԲՀԿ-կաններ ու ԼՀԿ-ականները, բայց վերջիններս չեն եղել ու չեն էլ լինելու ընդդիմություն:
ԲՀԿ-ն հիշում է ԱԺ-ում իր խոսելու իրավունքի մասին, երբ ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելում են Առինջ մոլ, կամ համապտասխան առաջնորդի գազալցակայաններում ստուգումներ են անցկացվում, կամ էլ, երբ խոսքը գնում է ցեմնտի ու կլինկերի գնի մասին…
Ակնհայտ է, որ այս համապատասխան առաջնորդով համապատասխան կուսակցությունը ստեղծված է համապատասխան մարդու բիզնես շահերը պաշտպանելու համար:
ԼՀԿ, այս կուսակցության առաջնորդը դեռևս հեղափոխության օրերից հայտարարում էր, որ կա 3-րդ ճանապարհ, իսկ թաաշկինկաով իրենց քիթը փակող ու սեփական սկզբունքներին դեմ գնացող «անողնաշար» լուսավորյալներն առնվազն հավատ չեն ներշնչում:
Չնայած, որ նույն ԱԺ-ում` ավելի շատ ըննդիմադիր երևալու համար այս 2 խմբակցություններն ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան իշխանության դեմ:
ԱԺ-ից դուրս կան բազմաթիվ արտախոհրդարանական ուժեր, որոնք համալրված են կիրթ և բանիմաց կադրերով, սակայն շատ ժամանակ վերջիններս ստիպված չեն բարձրաձայնում իշխանությունների թերացումների ու գործած սխալների մասին՝ չցանկանալով ջուր լցնել երկրում առկա ռևանշիստ-հակահեղափոխականների ջրաղացին…
Փաստենք, քանի դեռ հանցագործ ռևանշիստներն ազատության մեջ են, Հայաստանում առողջ ընդդիմություն չի լինելու:
Իսկ առողջ ընդդիմությունն այսօր օդ ու ջրի պես պետք է իշխանությանը:
Քանի դեռ հանցագործ ռևանշիստներն ազատության մեջ են, Հայաստանում առողջ ընդդիմություն չի լինելու:Թող չնեղանան ԲՀԿ-կաններ…
Posted by Taron Chakhoyan on Tuesday, October 22, 2019
![]()