Սիլվա Հակոբյանը, Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

Հարկային վարչարարության եւ առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաեւ համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների՝ իրենց եկամուտները հայտարարագրել են նաեւ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթա), Արման Հովհաննիսյանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից:

Միաժամանակ հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրե) նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ իր համերգային գործունեությունից՝ ՀՀ տարածքից դուրս, ստացված եկամուտների հարկերը հաշվարկում եւ վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, դեռեւս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ