![]()
Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վաղուց էի մտմտում՝գրել, թե չգրել: Դժվար է գրել աշակերտիդ մասին, ինչպե՞ս կընկալվի: Այնուամենայնիվ, որոշեցի գրել:
Սիրելի Գևորգ: Ազգանունով՝ Պետրոսյան, չեմ դիմում, քանի որ աշխարհի ոչ մի ուսուցիչ աշակերտին ազգանունով չի դիմում, ինչ փառքի էլ հասնի աշակերտը:Կարծում եմ,որ Նյուտոնի ուսուցիչը նրան դիմել անունով, Նապոլեոնի, Մակեդոնացու ոսուցիչները նույնպես: Համոզված եմ ,որ քեզ համար ամենաանառարկելի հեղինակության՝ Ծառուկյանի ուսուցիչն էլ նրան դիմում է Գագիկով:
Չկա ուսուցիչ, որ չուրախանա իր աշակերտի հաջողություններով, ես բացառություն չեմ: Երբ նախարար էիր, պարծենում էի, անկախ Բարգավաճի հանդեպ իմ վերաբերմունքից: Կարճ ժամանակում ձախողեցիր՝ տխրեցի:
2017-ին դարձար պատգամավոր, ինձ հեռացրիր ՖԲ-ի քո ընկերներից: Ես ըմբռնումով մոտեցա,որպես ուսուցիչ ներեցի, հասկանալով,որ քեզ համար դժվար էր ընդդիմադիր ուսուցիչ ունենալ: Շեֆ իմանար,կզարյանար:
Այ հիմա քեզ չեմ կարողանում հասկանալ: Քննադատիր, ինչքան ուզում ես, բայց,ինչու՞ ես այդքան ագրեսիվ: Ամեն օր հարցազրույցներ ես տալիս Քոչարյանից սնվող ԶԼՄ-ներում: Ավելի ակտիվ ես,քան նրա աջակիցները: Անընդհատ շեշտում ես,որ սա հեղափոխություն չէր, հակադրվելով շեֆիդ, որը պարծենում էր, որ օգնել է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ:
Գևորգ,հասկանում եմ,որ հանձնարարություն ես կատարում,ընտանիք պահելու խնդիր կա,բայց սկզբունքն ավելի կարևոր է:Արժեքներ կան,որ չի կարելի տրորել:Զգույշ, քեզ չթողեն մենակ,ինչպես տարիներ առաջ:
Հներին վերադարձ չկա,Գևորգ:
Հ.Գ.-Խնդրում եմ մեկնաբանություններ չգրել:
![]()