![]()
Տարոն Չախոյանն իր ֆյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Շվեյցարական բանկը տվյալներ է հրապարակել:
Հայաստանցիներն ունեն 42 միլիարդ դոլար: Credit Suisse շվեյցարական բանկը զեկույց է հրապարակել համաշխարհային հարստության մասին:
Շվեյցարացիները Հայաստանը ընդգրկել են այն պետությունների խմբում, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ: Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը 42 միլիարդ դոլար է:
Եթե համարենք, որ ՀՀ-ում բնակվում է 3 մլն հայ, ապա կստացվի, որ 42մլդ/3մլն=14.000$, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում մոտ 14.000 դոլար:
Բայց դժվար թե կարողանաք գետնին չոչ անող ձեր երեխայի կամ շենքի տակի բեսեդկայում նստած ձեր թոշակառու պապիկի գրպանում գտնեք 14.000$:
Ասածս ինչ է, շվեյցարական բանկի գնահատած ՀՀ բնակիչների ունեցվածքը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքերում:
Իշխանությունը հետևություններ պետք է անի էս սասափելի թվերից ու փորձի րոպե առաջ հետ վերադարձնի թալանը…
Ի գործ…
Շվեյցարական բանկը տվյալներ է հրապարակել:Հայաստանցիներն ունեն 42 միլիարդ դոլար: Credit Suisse շվեյցարական բանկը զեկույց…
Posted by Taron Chakhoyan on Tuesday, October 22, 2019
![]()