![]()
Արփինե Հովհաննիսյան — Կենդանակերպի նշանը` Ռեսուրս:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռեսուրսներն ակտիվ օգտագործելու իրադարձություններով:
Երկուշաբթի կարթնանաք ծանր երազից. Ձեզ այլեցած կլինի Հաց բերողը։ Տրամադրությունը կլինի տագնապային: Կփորձեք օգտագործել ձեր Ռեսուրսը, բայց ապարդյուն:
Երեքշաբթի դարձյալ կարթնանաք ծանր երազից. այս անգամ ձեզ այցելած կլինի Արդարադատության ուրվականը։ Տրամադրություն չեք ունենա: Դարձյալ կփորձեք օգտագործել ձեր Ռեսուրսը, բայց Դավիթ Հարությունյանի դեմքի արտահայտությունից կհասկանաք, որ Ռեսուրսն ու Արդարատատությունն անհամատեղելի են։
![]()
Չորեքշաբթի ձեր ռեսուրսը կփորձեն օգտագործել Աշոտյանն ու Շարմազանովը, բայց Հովիկ Աբրահամյանը դա ճիշտ չի հասկանա։
Հինգշաբթի ձեր ողջ Ռեսուրսն անմնացորդ կօգտագործեն քոչարյանական ու միշիկական լրատվամիջոցները:
Ուրբաթ անկումային տրամադրությունների մեջ կլինեք. ձեզ հարցաքննության կկանչեն: Այդ օրը Ռեսուրսով չեք փայլի։
Շաբաթը և կիրակին Ձեր Ռեսուրսներն ամբողջովին կսպառվեն. փորձեք թուլանալ և հաճույք զգալ:
![]()