![]()
Ուկրաինայի Չերնովեցկի շրջանում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում: Առաջին անգամ լուսանկարը հրապարակվել է «Վերաբերում է բոլորին» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրերն են եղել երեխայի ծնողները:
Երկգլխանի երեխայի ծնունդը եղել է կանխածին։ Դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում մասնագետները հայտնաբերել էին արատը, սակայն դա կնոջ առաջին հղիությունն էր, և նա որոշել է այն չընդհատել։ Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ 33-րդ շաբաթում, որից 9 օր անց մահացել է:
Երեխային ծնողները երկու անուն են տվել` Աննա և Մարիա: Փոքրիկն ունեցել է մի մարմին, երկու ձեռք, երկու ոտք, երկու ողնաշար, որոնք միացել են գոտկամասի հատվածում և մեկ սիրտ: Մասնագետի խոսքերով՝ մեկ սրտով երկվորյակներին կարելի է վիրահատել, սակայն դա շատ բարդ և թանկ գործընթաց է։
![]()
![]()