![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Կանադայի վարչապետի հետ լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։
Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)
Հիշեցնենք, որ Կանադայում երկուշաբթի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը: Քաղաքական այդ ուժը 338-տեղանոց կանադական խորհրդարանում 156 մանդատ է ստացել: Դա հնարավորություն կտա Թրյուդոյին փոքրամասնության կառավարություն ձևավորել:
Նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր պահպանողականները 120 տեղ են ստացել, խորհրդարանում ներկայացված են լինելու նաև Նոր դեմոկրատական կուսակցությունը, «Քվեբեկի դաշինքը» և Կանաչների կուսակցությունը:
Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 22, 2019
![]()