![]()
Դեկտեմբերին ամերիկաբնակ երգչուհին կամուսնանա: Նա առայժմ չի ցանկանում բացահայտել ապագա ամուսնուն՝ նշելով, որ դա կանի հենց հարսանիքի օրը:
«15 տարի առաջ միասին աշխատել ենք: Համակրել ենք իրար, բայց լուրջ ոչ մի հարաբերություն չի եղել: Հետո կյանքը մեզ տարբեր ուղղություններով է տարել:
Ամեն մեկս փորձել է յուրովի դասավորել իր կյանքը: Այստեղ հանդիպեցինք պատահական` մեր ընկերներից մեկի տարեդարձին: Նոր հարաբերություն սկսելու միտք ամենեւին չունեի, բայց ինքն ամեն ինչ արեց դրա համար:
Բավական բարդ էր նոր կյանք սկսելու որոշում ընդունելը: Շատ-շատ եմ մտածել: Դժվարությամբ, բայց իր աջակցությամբ կայացրի որոշումը: Այսօր արդեն հասկացել եմ, որ ճիշտ ընտրություն եմ անում: Իմ կյանքի ամենաճիշտ որոշումն է, որ երբեւէ կայացրել եմ:
![]()
Առանձնահատուկ ոչինչ չենք անում գաղտնի պահելու համար: Հարսանիքի օրն ամեն ինչ պարզ կլինի: Միասին աշխատել ենք նույն հաստատությունում: Նա երգիչ չէ: Պարզապես չի ցանկանում, որ իր մասին շատ խոսեն, գրեն: Ես հարգում եմ իր որոշումը, խոսքը:
![]()
Դեկտեմբերին կամուսնանամ, կոնկրետ օրը չեմ ցանկանում նշել: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: Փեսային վերաբերող հարցերով ինքն է զբաղվում, իսկ հարսանեկան զգեստն ինքս եմ ընտրել: Չնայած նրան, որ ինքը շատ էր ցանկանում տեսնել, ներկա լինել, բայց այնուամենայնիվ, մենակ եմ ընտրել: Վստահ եմ՝ շատ կհավանի: Հարսի զգեստը պետք է հարսին համահունչ լինի: Նախընտրում եմ ավելի նուրբ, հանգիստ ու ոչ շատ ճոխ զգեստ». Նշեց Լիլուն:
![]()
![]()