![]()
Երգչուհի Սիլվա Հակոբյանը դստեր՝ 2 ամսական Միլայի հետ առաջին ճամփորդությանն է մեկնել, որից մեծ ոգևորությամբ է վերադարձել։
«Մինչև Միլայի ծնունդը մտավախություն ունեի, որ չեմ կարողանա իր հետ ճամփորդել. կամ պետք է հրաժարվեմ համերգային շրջագայություններից, կամ առանց իրեն մեկնեմ։ Երկու տարբերակն էլ տխրեցնում էր ինձ, բայց ամեն բան շատ ավելի լավ ստացվեց։ Միլային փորձնական ինձ հետ տարա Կրասնոդար, աղջիկս պատվով հաղթահարեց ճանապարհը։
Ես վախենում էի, որ ինքնաթիռում կարող է անհարմարություն զգալ, բայց նման բան չեղավ՝ իր ժամին կերավ, իր ժամին քնեց, նույնիսկ հասցրեց գրավել մարդկանց ուշադրությունը։ Երբ քնից արթնացավ, սկսեց շփվել բոլորի հետ, բորդուղեկցորդուհին իրեն շատ էր դուր եկել, նրա հետ էր շատ շփվում։
Սիրտս թեթևացել է։ Սա կարծես քննություն լիներ՝ հասկանալու, թե նա ինչպիսին է ճանապարհին»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան ու հավելեց, որ ամեն բան այնպես է կազնակերպել, որպեսզի Միլայի օրակարգը չխախտվի։
![]()
«Կան շրջագայություններ, որոնց պայմանավորվածությունը ձեռք ենք բերել մինչև հղիությանս մասին իմանալը։ Հիմա, իհարկե, շրջագայություն չէի պայմանավորվի, բայց ես լավ եմ տրամադրված։ Երևի այդպես էր պետք։ Կարևորն աղջիկս մեզ հետ է լինելու։ 15 օրվա ընթացքում 6-7 համերգ է լինելու։ Գրաֆիկը շատ խիտ չէ, այնպես որ, կհասցնենք վայելել նաև Եվրոպայի գեղեցկությունն Ամանորին»,- ասաց երգչուհին։
![]()
Սիլվան նշեց, որ դստեր ծննդից հետո իր կյանքն ամբողջությամբ փոխվել է։ «Հիմա ժամանակս տրամադրում եմ աղջկաս՝ շատ դեպքերում մոռանալով իմ մասին։ Կարծում եմ՝ դա ժամանակի հարց է։ Քիչ-քիչ հմուտ մայրիկ եմ դառնում և կարողանում եմ ավելի ճիշտ համատեղել իր խնամքն ու կենցաղային գործերը։ Ժամանակի հետ ավելի կհմտանամ, երկրորդ բալիկն ունենալիս ընդհանրապես խնդիրներ չեն առաջանա»,- ասաց երգչուհին:
![]()
![]()