![]()
Բարև Աստված պապիկ, ինչպե՞ս ես:
Մի խնդրանք ունեմ, ես չեմ ուզում մահանալ, երեկ կողքի հիվանդասենյակում մի երեխա մահացավ, բայց ես չեմ ուզում մահանալ:
Լսեցի նրա մայրիկն ինչպես էր լաց լինում, ես չեմ ուզում որ իմ մայրիկն էլ այդպես լաց լինի:
Գիտես, չեմ կարողանում նայել մայրիկիս աչքերին, դրանք իմ պատճառով անընդհատ թաց են: Ես այնքան եմ ուզում մայրիկիս ուրախ տեսնել:
Մայրիկս ու հայրիկս շատ բարի են, նրանք երբևէ ոչ մի չար բան չեն արել:
Միայն մի անգամ մայրիկս կռվեց մեր հարևանուհու հետ, նա ոտքով հարվածել էր ինձ, ես նրա փոխարեն ներողություն եմ խնդրում: Գիտես Աստված , ես քեզ շատ եմ սիրում, բայց մայրիկիս ու հայրիկիս ավելի շատ եմ սիրում, երևի դու նեղացել ես դրա համար ինձանից, խնդրում եմ ներիր:
![]()
Ծնողներս միշտ ասում են. Աստված ողորմած է, նա մեզ մենակ չի թողնի: Իսկ ինչ եղավ, որ մոռացար ինձ ու մեր ընտնիքին, երևի դու զբաղված ես այլ կարևոր գործերով, ես չեմ նեղանում, կսպասեմ, բայց խնդրում եմ, չմոռանաս իմ մասին, ես օրեցօր ավելի եմ թուլանում, խնդրում եմ արագացրու, անհամբեր սպասում եմ:
![]()