![]()
Երեկ Քիմ Քարդաշյանը նշել է իր 39-ամյակը։
Քիմը տոնը նշել է երկու անգամ․ սկզբում ընկերների հետ Փալմ-Սպրինգսում, այնուհետեւ՝ ընտանեկան ընթրիքով։ Հեռուստաաստղի սիրելի հայկական ռեստորանը՝ Carousel-ը նրա համար անակնկալ էր պատրաստել․ առանձնատան տարածք է գնացել քաղցրավենիքով լի բեռնատար, որոնք հավանության են արժանացել հոբելյարի որդու՝ Սեյնթի կողմից։
«Իմ սիրելի հայկական ռեստորանն ինձ համար իմ սիրելի կերակուրներն էր պատրաստել, իսկ նրանց հիանալի մատուցողները հետեւել են, որ երեկոն իդեալական ընթացք ունենա։ Իսկ ընթրիքից հետո ինձ համար դարձյալ իմ սիրելի քաղցրավենիքներով սեղան էին պատրաստել», — հայտարարել է Քիմը։
Հոբելյարը խոստովանել է, որ ուրախացել է ընտանիքի անդամների կողմից ստացած բոլոր նվերներով։ Սակայն գլխավոր նվերն իր համար պատրաստել էր սիրելի տղամարդը։
![]()
«Քանյեն 1 միլիոն դոլար է նվիրաբերել իմ սիրելի բարեգործական հիմնադրամին, որն օգնում է իրականացնել բանտային փոփոխություններ եւ որին արդեն երկար ժամանակ օնում եմ նաեւ ես։ Նա այդ հանգանակությունն արել է իր եւ մեր երեխաների անունից։ Սիրտս հիմա երջանկությունից կպայթի», — հուզիչ կերպով պատմել է Քիմ Քարդաշյանը։
![]()