![]()
ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն կերպով շարունակվում է:
Այս մասին Իրավաբան.net-ի է զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով, հարցումը դեռ քննարկման փուլում է։ Հանձնման գործընթացքում ժամկետների հետ կապված խնդիր չկա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Չեխիայի Հանրապետությունը կարող է արտահանձնել ՀՀ 3-րդ նախգահի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին։ Պրահայի քաղաքային դատարանը նման որոշում կայացրել է: Այս մասին լրագրողներին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է Visegradgroup.eu-ն:
Արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:
Հիշեցնենք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
![]()