«Calvin Klein»-ի նոր մոդելը իր տեսքով վախեցրել է գնորդներին

22-ամյա երգչուհի Ջեյն Չիկա Օրանիկան, ով առավել հայտնի է Չիկա բեմական անվամբ, պայթեցրել է համացանցը: «Calvin Klein» բրենդը տեղադրել է նոր գովազդային լուսանկար, որում որպես մոդել հանդես է եկել Չիկան:

Գովազդային վահանակում Չիկան կրում է ներքնազգեստ, որի վրա գրված է` «Ես իմ ճշմարտությունն եմ ասում իմ քելվինների մեջ»:

Բայց նման ճշմարտությունը ոչ բոլորին է դուր եկել: Համացանցի օգտատերերը մեղադրել են «Calvin Klein»-ին անառողջ ապրելակերպի պրոպագանդայի մեջ:

Twitter-ի իր էջում Չիկան պատասխանել է իրեն վիրավորողներին` նշելով, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է  և դա ոչ ոքի չպետք է հուզի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ