Թոշակառու Սեյրան Օհանյանը, ով ապրում է Վահագնի թաղամասում, մեկնել է Գերմանիա բուժվելու

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։

Այս մասին  հայտնեց Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ երկու շաբաթով՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը, Սեյրան Օհանյանի՝  Հայաստանից բացակայելու վերաբերյալ։

Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել էր Գերմանիայի Դաշնության բժշկական կենտրոնի համապատասխան հրավերը:

«Սեյրան Օհանյանի հրավերում ներկայացված է, որ նա հոկտեմբերի 21-ին ժամը 9։30-ին գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հաշմանդամության հետ։

Գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա, երկու տարին մեկ նա այդ բուժհաստատությունում անցնում է համապատասխան, պարտադիր այդ զննությունը»,- ասել էր պաշտպանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ