«Երբեք մի մտածեք՝ ի վիճակի չենք, կամ, այս բանը երբեք չենք կարող անել». Աստծո ամենօրյա խոսքը

Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, — կամ, — Այս բանը երբեք չենք կարող անել: Ասեք. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները. այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը:

«Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ