Գագիկ Հարությունյանի հայտարաության երկրորդ կողմը․․․

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հաղորդում ծանրագույն պետական հանցագործության մասին

Սահմանադրական դատարանի նախկին և երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը, լրագրողի՝ ՍԴ-ի և նրա նախագահի շուրջ այս օրերին ծավալված իրադարձությունների մասին հարցին ի պատասխան, ասել է նաև հետևյալը.

«Դուք երիտասարդ եք և հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես և իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ և առհասարակ՝ ամեն որոշումից հետո։ Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները և հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, և ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում» (aravot.am. 19.10.2019)։

Առաջին հայացքից սա քաղաքական գնահատական է թվում, որով Գ. Հարությունյանը հավասարության նշան է դնում Սահմանադրական դատարանի նկատմամբ Քոչարյանի և Փաշինյանի գործելակերպերի միջև։ Բայց միայն առաջին հայացքից։ Իրականում նա ծանրագույն պետական հանցագործության մեղադրանք է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին՝ վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ 2003թ. որոշումից հետո Դատարանի, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ գործադրված ճնշումների և ահաբեկումների առիթով..

Հաղորդում ծանրագույն պետական հանցագործության մասինՍահմանադրական դատարանի նախկին և երկարամյա նախագահ Գագիկ…

Posted by Արթուր Հայրապետյան on Monday, October 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ