Ինչպե՞ս է ստեղծվել Քիմ Քարդաշյանի ամենաքննարկված դիմանկարը, որը հայուհուն շնորհվեց Հայաստանում

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը կարճատեւ էր, բայց աշխարհահռչակ հայուհուն դա էլ էր բավական, որպեսզի Միացյալ Նահանգներ վերադառնար երկրպագուների ջերմությունն ու սերը տանելով:

Քարդաշյանին շատերը շտապեցին նվերներ հանձնել, որոնցից ամենախոշորը այն դիմանկարն էր, որը ռեալիթի շոուի աստղին շնորհվեց WCIT համաժողովի ժամանակ, որի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Քիմը: Շատերը քննարկեցին Քարդաշյանի գունազարդ դիմանկարը, բայց ոչ բոլորին է հայտնի, որ դրա հեղինակը մոսկվաբնակ հայ նկարիչ Արթուր Սարյանն է:

«Նկարը ստեծելու մտադրությունը նրա այցի հետ էր կապված: Միտքը կնոջինս էր: Իսկ նման գեղեցիկ կնոջ կարծում եմ` ցանկացած նկարիչ կցանկանար նկարել»,-անկեղծանում է Արթուրը՝ հավելելով, որ դիմանկարը ստեղծել է ընդամենը մեկ օրում:

«Ավել ժամանակ չունեի: Արմինե Թումանյանը վերցրեց այդ նկարն իր հետ, եւ նրա որդին նվիրեց այն Քիմին»:

Բացի արտաքին գեղեցկությունից՝ Քիմը նկարչին ոգեշնչել է նաեւ բազմազավակ մայր լինելով, իսկ որոշ լուսանկարներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ դիմանկարն էլ իր հերթին ոգեշնչել է Քարդաշյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ