«Կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է…». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Գյումրի ջան, շնորհակալ ենք մեզ այսքան ջերմ հյուրընկալելու ու այսքան ջերմ լիցքեր փոխանցելու համար: Հատուկ շնորհակալ եմ Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/-ին ինձ ու Շուշանին հրավիրելու, ու մեզ դրական լիցքեր փոխանցելու համար:

Ձեր արված աշատանքը հիանալի է, վստահ եմ որ կկարողանաք զարգացնել այն բոլոր նախագծերը, որ ընթացքի մեջ են:

Գյումրիում իսկական բում է, տուրիստական և տնտեսական: Մի քանի ժամվա ընթացքում տեսա զբոսնող խմբերի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վանաձորից, Իջևանից և այլն:

Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է:

Շարունակիր այսպես, սիրելի Գյումրի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ