Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ԱԱԾ մեկուսարան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով բուժումը, րոպեներ առաջ վերադարձավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան։

Ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը լիովին կազդուրվել է և լավ ինքնազգացողություն ունի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցած շաբաթ Հայաստանի երկրորդ նախագահը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և հիվանդասենյակից դեռ չի տեղափոխվել կալանավայր: Բուժհաստատության տնօրեն Արմեն Չարչյանը այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց, որ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը:

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ