![]()
Հ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել և հայտնել առաջիկա տաք օրերի մասին.
«Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր։
Posted by Gagik Surenyan on Monday, October 21, 2019
![]()