![]()
Երկնաքերերը մեր օրերում ամենաանհրաժեշտ կառույցներից են: Պատկերացրեք զարգացող խոշոր քաղաք’ առանց երկնաքերի. պարզապես անհնար է:
Բայց քչերը գիտեն, որ առաջին երկնաքերերը հայտնվել են ոչ թե Ամերիկայում, այլ Ասիայում’ ներկայիս Եմենի hանրապետության տարածքում:
Շիբամը համարվում է երկնաքերերի պատմական հայրենիքը: Շիբամում կառուցված երկնաքերերն ունեին 30 մետր բարձրություն և կառուցված էին կավածեփ աղյուսներից: 16-րդ դարում կառուցված այս քաղաքն իր յուրահատուկ և զարմանահրաշ ճարտարապետության շնորհիվ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()