![]()
Ջեմմա Դոբբինգի քաշը 110 կիլոգրամ էր, ինչը հարսանեկան զգեստի որոնումն անհնարին էր դարձրել: Աղջկան դուր եկած հարսանեկան բոլոր զգեստները փոքր էին: Երբ 2018թ-ի հոկտեմբերից Ջեմման ու փեսացուն սկսեցին պլանավորել հարսանեկան արարողությունը, 32-ամյա աղջիկն իր առջև խնդիր դրեց՝ անպայման «տեղավորվել» երազանքների հարսանեկան զգեստում:
Այս տարվա օգոստոսին նա կարողացավ հենց այդ զգեստով ամուսնանալ, բայց նախքան ամուսնությունը Ջեմման հասցրել էր կորցնել 50 կգ: Ջեմման և սիրեցյալն արդեն քաղաքացիական ամուսիններ էին, սակայն ցանկանում էին հարսանեկան արարողություն անել: Նրանց 7 տարվա համատեղ կյանքում ծնվել էր նաև երեխա:
Այդ տարիներին երեխային պահելով ուշադրության կենտրոնում՝ Ջեմմայի ուշադրությունից դուրս էին մնացել սնվելու ռեժիմը և արտաքին տեսքը: Բայց երբ Ջեմման միացավ քաշի կորստի խմբին, ամեն ինչ փոխվեց: Խորհրդատուները, սննդաբանները և մարզիչները կազմել էին նրա համար օպտիմալ ծրագիր, որպեսզի նա հարսանիքին ամենագեղեցիկը լինի: Եվ նրա ջանքերը զուր չանցան:
![]()
Երբ հարսնացուն քայլում էր դեպի խորան, հարսանիքի հյուրերը ցնցված էին, քանի որ հարսանեկան հագուստով կատարյալ աղջկա մեջ դժվար էր ճանաչել Ջեմմային: Իսկ փեսացուն այնքան էր հուզվել, որ չէր կարողանում զսպել արցունքները:
![]()
![]()