«Հիմա ձեր «ՍՏՈՐ» անվանած վարչապետի կողմնակիցները ձեզ սկսեն հայհոյել, լավ կլինի՞…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբւքյան էջում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի սկանդալային գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Հետո էլ կվայրահաչեն, թե իշխանությունները ատելության մթնոլորտ են տարածում, կվայրահաչեն թե մեզ անպատվում են, կվայրահաչեն, թե սև ու սպիտակի են բաժանում…

Էդ ատելության մթնոլորտը սա ու իրա նմաններն են ստեղծել, սա ու իրա նմաններն են ՍԵՎ դարձել ու տարանջատվել սեփական ժողովրդից, սա ու իրա նմաններն են տարիներ շարունակ իրենց հանդեպ էդ ատելությունը սերմանել ժողովրդի մեջ…

Ռևանշիստները՝ չկարողանալով այլևս զսպել իրենց ներսում կուտակվածը, անճարությունից սկսել են բացեիբաց վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել ներկայիս իշխանությունների հաշվին:

Իշխանությունների, որ դեռևս 1 տարի առաջ ժողովրդի
վստահության 80%-ի քվեն է ստացել, ու եթե այսօր վարչապետին ու վերջինիս թիմին վստահության քվե տված ժողովրդի կեսը չէ, կեսի կեսի կեսի կեսն էլ պաշտպանի իր վարչապետին ու պատասխան տա վարչապետի նասկիների մակարդակի էս սԾիլիստ քաղաքագետին, կսկսեն նորից մլավել, թե բա մեզ վիրավորում են…

Հը՞ն, որ հիմա ձեր «ՍՏՈՐ» անվանած վարչապետի կողմնակիցները ձեզ սկսեն հայհոյել, լավ կլինի՞…

Ինչ ցանել եք, ցանում եք ու ցանելու եք, էդ էլ հնձելու եք…

Հետո էլ կվայրահաչեն, թե իշխանությունները ատելության մթնոլորտ են տարածում, կվայրահաչեն թե մեզ անպատվում են, կվայրահաչեն,…

Posted by Taron Chakhoyan on Sunday, October 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ