Հրեա բժիշկը իր մասնավոր կլինիկայի մուտքի մոտ գրեց. «Բուժումը ստացեք 20$-ով, իսկ եթե հիվանդությունը չանցնի, մենք Ձեզ կտանք 100$» … թե ի՞նչ եղավ հետո…

Մի հրեա բժիշկ չէր կարողանում աշխատանք գտնել ամերիկյան հիվանդանոցներում ու բացեց իր մասնավոր կլինիկան։

Մուտքի մոտ` գովազդային ստենդի վրա, գրեց. “Բուժումը ստացեք 20$-ով, իսկ եթե հիվանդությունը չանցնի, մենք Ձեզ կտանք 100$”:

Ամերիկացի մի իրավաբան որոշեց, որ դա հրաշալի առիթ է փող աշխատելու համար ու եկավ կլինիկա։

-Համի զգացումն եմ կորցրել։

Բժիշկը կարգադրեց բուժքրոջը.

-Համար 22 դեղը բերեք և 3կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանի մեջ։

-Ֆու~։ Սա ախր կերոսին էր։

-Շնորհավորում եմ, Ձեր համի զգայարանը նորից լավ է աշխատում։ 20$ վճարեք։

Իրավաբանը զայրացած դուրս է գալիս, բայց 2 օրից վերադառնում, որ նորից փորձի գումար աշխատել։

-Ես կորցրել եմ հիշողությունս։

-համար 22 դեղը բերեք և 3 կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանի մեջ։

-Բայց ախր դա կերոսին է։ Նախորդ անգամ որ եկել էի, էլի դա եք տվել։

-Շնորհավորում եմ, Ձեր հիշողությունը վերականգնվել է։ 20$ վճարեք։

Իրավաբանը հունից դուրս եկած վճարեց, բայց 1 շաբաթ անց որոշեց նորից փորձել։

-Տեսողությունս վատացել է։ Ոչինչ չեմ տեսնում։

-Մենք դրա համար բուժում չունենք։ Ահա վերցրեք Ձեր 100$-ը։

-Բայց ախր սա ընդամենը 20$ է։

-Շնորհավորում եմ, Ձեր տեսողությունը վերականգնվեց։ Վճարեք 20$։

Ռուբեն Ղազարյանի էջից

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ